Остапа понесло...
«Պապ թագավոր» օպերացիան չստացվեց, ոչ Պապ կա, ոչ թագավոր: Ժողովուրդն էլ հասկացավ, որ հիմա 21-րդ դարն է, Եկեղեցին ոչ մի կերպ չի կարող պետականության սպառնալիք դառնալ, եթե նույնիսկ կառավարվի դրսից:
Կաթողիկոսի կուսակրոնության ու ԿԳԲ-ի թեման նույնպես հասարակությանը առանձնապես չհետաքրքրեց:
Եկեղեցականների ձերբակալությունները, կճոյանների միջոցով հեղաշրջում կատարելու փորձը նույնպես հասարակությունը չի ողջունում, հակառակ էֆեկտ է առաջանում:
Այժմ պրիմիտիվ մասսաներին նետվում է ծեծված, կեղտոտված ու փալաս դարձած «ինքնիշխանության» թեման:
Թե բա՝ 301 թվին Հայ Առաքելական Եկեղեցին ստեղծվել է Հայոց պետության կողմից, պիտի ՀՀ հիմնը հնչի եկեղեցիներում:
Այտա, բա ասում էիր Պատմական Հայաստան չկա, սա խաղաղության խաչմերուկ Հայաստանն է, դու 301 թվի հետ ի՞նչ գործ ունես, դու 2018-ի ծնունդ ես...
Ինչ-որ բան չի ստացվում, չի կպնում, այս մեկ պատվերի իրագործումը գնալով դժվարանում, իսկ «մուտիտի» զինանոցը սպառվում է: Չնայած, «մուտիտի» զինանոցը վաղուց էր սպառված, Ալիևի ռազմական շանտաժն է զուտ աշխատել, մեր հասարակաությունը այդքան էլ միամիտ չէ:
Հետաքրքիր է, իսկ ի՞նչ կա Երուսաղեմի Կովերի պարտեզից: Հանկարծ չստացվի՞, որ պարտեզի գործն էլ կապ ունենա այս հակապետական ու ապազգային կրկեսի հետ:
Գնալով խաղը պարզվելու է, հոտը գալիս է...
Արա Արայան